ՎԶԵԲ-ը Ամերիբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ22 մարտի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար` Ամերիաբանկին տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ մասնավոր փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) հետագա վարկավորման համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա Ամերիաբանկին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը: «ՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ամերիաբանկին տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից», - ասաց ՎԶԵԲ-ի Նախագահ Թոմաս Միրոուն: «Մենք բավականությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ: Ամերիաբանկին տրամադրված նոր ֆինանսավորումը կօգնի մեզ բավարարել Հայաստանի ՓՄՁ-ների վարկավորման աճող պահանջարկը, կնապստի երկրի տնտեսության հետագա զարգացմանը եւ կենսական նոր ուժ կտա», - ասաց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրեց եւս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում` աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից |