Վիլեն Մանուկյան. «Պետք է իջեցնել սրտի վիրահատման համար սահմանված գինը»

Վիլեն Մանուկյան. «Պետք է իջեցնել սրտի վիրահատման համար սահմանված գինը» PanARMENIAN.Net - «Հաշվի առնելով Հայաստանում աշխատավարձի եւ կենսաթոշակի չափը, անհրաժեշտ է նվազեցել սրտի վիրահատման համար սահմանված գինը», - մարտի 22-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Նորք Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր սրտաբան Վիլեն Մանուկյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում, այլ երկրների հետ համեմատած, վիրահատման գինը բավականին ցածր է` մոտ 2,5 մլն դրամ արժե: Սակայն իրականում այն պետք է արժենա մոտավորապես ԱՄՆ 1000 դոլար: «Վիրահատման գինը սահմանվում է երկու գործոն հաշվի առնելով` բուժման եւ առեւտրային ծախսերը: Հայաստանում առեւտրային ծախսերը անչափ եւ անհիմն բարձր են: Բուժտեխնիկա եւ դեղամիջոցներ մատակարարողները կարող են ցանկացած գին պահանջել, իսկ դրա դեմ պայքարելը շատ դժվար է», - ընդգծել է Վիլեն Մանուկյանը:



Նա նաեւ նշել է, որ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում սրտի եւ իշեմիկ հիվանդությունների բուժումը շատ տարբեր են, «Հայաստանի մի շարք հիվանդանոցներում սրտի իշեմիկ հիվանդությունները 19-րդ դարի մեթոդներով են բուժում: Բոլոր հիվանդների համար անհրաժեշտ են բուժման միասնական ստանդարտներ»:



2008 թ. տվյալների համաձայն, Հայաստանում սրտի հիվանդություններից մահացությունը 50տոկոս է: Մարդիկ շատ են մահանում սրտամկանի սուր ինֆարկտից եւ գլխուղեղի անոթային հիվանդություններից: Այս հիվանդությունները ամենատարածվածներն են երկրում`բնակչության ավելի քան 15 տոկոսը հիվանդ է այդ հիվանդություններով: Այս մասին հայտնել է առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Դիանա Անդրեասյանը: «2001 թ. սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց թիվն ավելացել է, իսկ մահացությունը նույն մակարդակում է», - ասել է Դիանա Անդրեասյանը:



Սրտի եւ անոթների հիվանդություններով տառապում են 35-ից բարձր տարիք ունեցող այն անձինք, ովքեր պասսիվ կյանք են վարում, ծխում են եւ յուղալի սնունդ են օգտագործում;
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---