«Յունիբանկ»-ը ծրագրում է մինչեւ տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի

«Յունիբանկ»-ը ծրագրում է մինչեւ տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ «Յունիբանկ» ՓԲԸ-ննախատեսում է իր վարկային պորտֆելը հասցնել մինչեւ 90 մլրդ դրամի` ապահովելով վարկային ներդրումների 35 տոկոսի աճ: Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 66,5 մլրդ դրամ, որից 39 մլրդ 871 մլն դրամը` բիզնես-վարկերը:



2010-ին«Յունիբանկ»-ը մեծուշադրությունկդարձնի ֆիզիկական անձանց վարկավորմանը` առաջարկելով նոր, շահավետ պայմաններով գարնանային ակցիաներ ինչպես հիփոթեքի, այնպես էլ ավտովարկավորման ոլորտներում: «Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 12 մլրդ, իսկ ավտովարկավորմանը` 8 մլրդ դրամ:



Նախորդ տարվանույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի անգամ ավելացել են բանկի պլաստիկ քարտերով վարկավորման ծավալները` փետրվարի վերջի դրությամբ կազմելով 2,2 մլրդ դրամ:



2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---