Էրդողանի հայտարարությունը մարդու իրավունքների լուրջ խախտում է, գտնում են ֆրանսիացի սոցիալիստները

Էրդողանի հայտարարությունը մարդու իրավունքների լուրջ խախտում է, գտնում են ֆրանսիացի սոցիալիստները PanARMENIAN.Net - Թուրքիայից 100 հազար հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետի հայտարարությունը սպառնալիք է եւ մարդու իրավունքների լուրջ խախտում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Ֆրանսիայի հայ համայնքից, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (ՖՍԿ) քարտուղար Ժան-Կրիստոֆ Կամբադելիսը: Նրա խոսքով, այդ խոսքերը հակասում են Եվրամիության մարդասիրական արժեքներին, մի կառույցի, որին Թուրքիան այդպես ձգտում է անդամակցել: Ժան-Կրիստոֆ Կամբադելիսը նաեւ ասել է, որ այդ հայտարարությունը, որն արվում է մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթաց է տեղի ունենում, կարելի է որպես սադրանք բնութագրել:



Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն հայաստանցի 100 հազար անօրինական ներգաղթյալներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---