Հայաստանն ու Բելառուսիան կհամագործակցեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - «ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվեց Մինսկում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաձայնագրի նպատակն է աջակցել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը:



Համաձայնագրով կողմերը նախատեսում են անցկացնել համատեղ մրցույթներ` Հայաստանի եւ Բելառուսի գիտնականների խմբերի համատեղ իրականացվող նախաձեռնողական գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման եւ համատեղ գիտական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:



Համաձայնագիրը ստորագրվեց ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ:



Այցի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի. Վ. Վոյտովի հետ եւ ներկայացրել Հայաստանի առաջարկները ԱՊՀ շրջանակներում իննովացիոն համագործակցության վերաբերյալ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---