ՀՖՖ նախագահը հանդիպեց ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ22 մարտի 2010 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպում անցկացրեց Բարձրագույն եւ Առաջին խմբերը ներկայացնող ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՖՖ Գործկոմի անդամ Լեւոն Հասրաթյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը: «Միկա» ակումբի մարզական տնօրեն Արմեն Պետիկյանը հանդիպման ժամանակ հանդես եկավ երկու առաջարկությամբ. առաջինը` առաջնության հանդիպումներն անցկացնել մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով, եւ երկրորդը` ոչ թե որակազրկել ֆուտբոլիստին վեց դեղին քարտ ստանալուց հետո, այլ թուլյատրել, որ մասնակցի հանդիպումներին` հետագայում զգուշացումներ ստանալու համար բոլոր տուգանքները թողնելով ուժի մեջ: Մեկ ընկերության կողմից արտադրված գնդակով առաջնության հանդիպումները անցկացնելու առաջարկն ընդունվեց: Այդ հարցը կքննարկվի ՀՖՖ համապատասխան բաժնի կողմից, իսկ երկրորդը` մերժվեց: «Շիրակ» ակումբի փոխնախագահ Անդրանիկ Ադամյանն առաջարկեց Գյումրու պատանեկան թիմերին տրամադրել Ախուրյանի մարզադաշտը, որպեսզի հնարավոր լինի կայուն վիճակում պահպանել Գյումրու «Քաղաքային» մարզադաշտի խոտածածքը: Ռուբեն Հայրապետյանն ակումբների նախագահներին կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել ակումբներում կարգապահության ամրապնդման վրա` հնարավորինս խուսափելով հատկապես մրցավարների հետ միջադեպերից, ինչպես նաեւ երկրպագուների հետ կանոնավորված աշխատանք տանել: Այնուհետեւ ՀՖՖ նախագահը հանդիպեց տեսուչների եւ մրցավարների հետ, որոնք սպասարկելու են Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեսչական եւ մրցավարական գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |