Մոտ ժամանակները նախատեսվում է ԶԵԱԲ ներկայացուցչության պաշտոնական բացումը Երեւանում

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակները նախատեսվում է Երեւանում Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) ներկայացուցչության պաշտոնական բացումը եւ ՀՀ տարածքում ԶԵԱԲ-ի ներկայության մասին Համաձայնության ստորագրումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Զարգացման եվրասիական բանկի կառավարման նախագահի տեղակալ Գենադի Ժուժլեւը: «Տվյալ պահին Համաձայնությունն ավարտական փուլում է, այդ թվում` շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ»,-ասել է նա:

2010-ի մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որում հաստատվել է ՀՀ տարածքում ԶԵԱԲ ներկայության մասին համաձայնությունը:

Նրա խոսքերով, ներկայացուցչության բացումը եւ Համաձայնության ստորագրումը թույլ կտա ԶԵԱԲ-ին ավարտել ձեւական պրոցեդուրաները` կապված ՀՀ տարածքում բանկի հավատարմագրման հետ: Դրա հետ կապված կառավարման նախագահը նշեց, որ անցյալ տարվա վերջից բանկը ակտիվ աշխատում է ներդրումային նախագծերի վրա, որոնք համապատասխանում են բանկի նպատակներին եւ առաքելությանը: «Ներկայացուցչության բացումից եւ աշխատակազմի ձեւավորումից հետո բանկը շարունակելու է աշխատանքն այդ ու ուրիշ նախագծերի վրա էներգետիկայի, տրանսպորտի, լեռնահանքային արդյունաբերության, ֆինանսային հատվածի, տնտեսության այլ բարձր տեխնոլոգիական ոլորտներում»,- ավելացրել է նա:

Զարգացման եվրասիական բանկ

Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ:

EDB մասնակիցներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Թաջիկստանը: Բանկի հաստատման մասին համաձայնագրին կարող են միանալ այլ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլդր դոլար: Այն ձեւավորվել է մասնակից պետությունների ներդրումների հաշվին` Ռուսաստան - 1 մլրդ դոլար, Ղազախստան - 500 մլն դոլար, Հայաստան - 100 հազ. դոլար, Թաջիկստան - 500 հազ. դոլար:

Հայաստանը EDB-ում ութ վարկային ծրագրերից բաղկացած միացյալ փաթեթ է ներկայացրել, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար:

Բանկը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովում (2007-ից) եւ ԵվրԱզԷս-ին կից (2008-ից):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---