Մայամիի գերմրցաշարի առաջին խաղը Դավիթ Նալբանդյանն անցկացնելու է Լուկաշ Կուբոտի հետ

Մայամիի գերմրցաշարի առաջին խաղը Դավիթ Նալբանդյանն անցկացնելու է Լուկաշ Կուբոտի հետ PanARMENIAN.Net - Masters կարգի Sony Ericsson-2010 մրցաշարի հիմնական մենամարտերը մեկնարկում են մարտի 24-ին Մայամիում (ԱՄՆ), մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 3, 645, 000 ԱՄՆ դոլար:



Այդ օրն իր ելույթները սկսելու է հայկական ծագումով արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Նրա մրցակիցն է լինելու Լուկաշ Կուբոտը (Լեհաստան): Երկրորդ շրջանում այդ զույգի հաղթողը մրցելու է Վիկտոր Տրոիցկու հետ (Սերբիա), հաղորդում է gotennis.ru-ն:



Նալբանդյանը մրցաշարում խաղում է «հատուկ հրավերով», որին կազմակերպիչներն արժանացրել էին նաեւ իսպանացի Կարլոս Մոյեին, խորվաթ Մարիո Անչիչին, ամերիկացի Ռայան Հարիսոնին եւ ճապոնացի Քեյ Նիշիկորիին:



Sony Ericsson-2010 գերմրցաշարը տեղի է ունենում մարտի 23-ից ապրիլի 4-ը:
Դավիթ Նալբանդյան

Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ):

2002թ. 20 տարեկանում Դ.Նալբանդյանը դարձավ Ուիմբլդոնի եզրափակչի մասնակից, որտեղ տանուլ տվեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին: Դրանից հետո նա ընդգրկվեց 50 լավագույն թենիսիստների ATR վարկանիշային ցուցակում եւ «տարվա մարզիկ» հայտարարվեց Արգենտինայում: Նալբանդյանի գլխավոր նվաճումը նրա ելույթն է Շանհայում 2005թ., որտեղ նա հայտնվեց պատահաբար այլ թենիսիստների հրաժարվելու արդյունքում, որոնց վարկանիշը իրենից բարձր էր:

Անհաջող 2007թ. Նալբանդյանը նահանջեց, հայտնվելով երրորդ տասնյակում, սակայն կարողացավ ավարտել սեզոնը, հաղթելով «Մասթերս» շարքի 2 աշնանային մրցաշարերեում` Մադրիդում եւ Փարիզում, կարողանալով հաղթել աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներին` Ռոժե Ֆեդերերին ու Ռաֆայել Նադալին:

Միայն Նալբանդյանը, Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Մարատ Սաֆինն ու Նադալն են հասել Մեծ Սաղավարտի 4 մրցաշարերի կիսաեզրափակիչ միանձնյա խաղում:

2003-07թթ. Նալբանդյանը 5 տարի անընդմեջ ավարտել է տարին համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում

«Sony Ericsson Open-2010»

Մայամի Մաստերս («Sony Ericsson Open-2010») ամենամյա թենիսի մրցաշար է տղամարդկանց եւ կանանց շարքում, որն անցկացվում է Մայամիի քաղաքամերձ Քեյ Բիսքեյնում: Մրցաշարի անվանումն ըստ հովանավորի` «Sony Ericsson Open»: Դասակարգվում է որպես ATR Մաստերս 1000 Համաշխարհային տուր ATR 2010 Համաշխարհային տուրում եւ որպես WTA պրեմիեր մրցաշար WTA 2010 տուրում: 2009-ից դասակարգվում է որպես ATP 1000 կարգ տղամարդկանց մոտ եւ որպես պրեմիեր մրցաշար կանանց մոտ: Խաղերն ընթանում են մարտին «Tennis Center at Crandon Park» կորտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---