Գագիկ Մինասյան. Սղաճը Հայաստանում տարեկան կտրվածքով կվերադառնա 4 տոկոսի մակարդակին![]() 23 մարտի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների թվում սղաճի ցուցանիշը Հայաստանում միշտ ցածր է եղել, իսկ 2010թ. ավարտին սղաճը Հայաստանում տարեկան կտրվածքով կվերադառնա 4 տոկոսի (1,5 տոկոսի տատանումով) մակարդակին, ինչն ամրագրված է բյուջեում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է ասել Հայաստանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Չնայած նրան, որ, երկու ամիսների արդյունքում սղաճի 2 տոկոս աճ է գրանցվել, 12 ամիսների արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 8,8 տոկոս, իսկ 2010թ. ավարտին այն կվերադառնա պետբյուջեով նախատեսված մակարդակին»,-ասել է նա: Այս համատեքստում Գագիկ Մինասյանը նշել է, որ երկրի կառավարությունը հստակ մշակված մեխանիզմներ ունի սղաճի դեմ պայքարում, մասնավորապես, առաջիկայում հանդես կգա բնակչության անապահով շերտերի սոցիալական ճնշման մեղմացման նախաձեռնությամբ, ինչը կապված է գազի ակնկալվող գնաճի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |