Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության երեւանյան վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ըստ նրա, տեղադրված ռումբի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 12:40-ին, որից հետո գործարկվեցին բոլոր համապատասխան ծառայությունները` Փրկարար ծառայությունը, ազգային անվտնագության ծառայությունը, ոստիկանությունը: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց, որ պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք տեղադրված չէ, սակայն կոմիտեի աշխատակիցները կկարողանան զբաղեցնել իրենց աշխատատեղերը միայն 3 ժամից: Ինչպես նշել է Մուշեղ Ազարյանը, այս պահի դրությամբ աշխատանքներ են տարվում ռումբի մասին հեռախոսազանգի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ինչով է պայմանավորված այն փաստը, որ մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ահազանգ է ստացվում կոմիտեում տեղադրված ռումբի մասին (նման առաջին դեպքը տեղի ունեցավ փետրվարի 25-ին), Մուշեղ Ղազարյանը նշել է, որ պատճառը «որոշ մարդկանց հիմարությունն է»:



Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, կոմիտեին հարակից շենքերում վերականգնվել է մեքենաների ու հետիոտնի երթեւեկությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---