Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ գործընթաց է

Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ գործընթաց է PanARMENIAN.Net - Ազգային արժույթի փոխարժեքի տատանումն օրինաչափ երեւույթ է, որն արդեն կարգավորվում է, գտնում է Հայաստանի խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Փոխարժեքը չի կարող մշտապես նույն մակարդակի վրա մնալ, քանի որ ձեւավորվում է արժույթի շուկայում ձեւավորվող պահանջարկի եւ առաջարկի հիման վրա»,-ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսում:



Ըստ նրա, նախորդ տարվա մարտի արժեզրկումից մեկ տարի անց (երբ ԿԲ-ն հայտարարեց լողացող փոխարժեքին վերադառնալու մասին), պիկային իրավիճակներ Հայաստանում չեն դիտվել: «ԿԲ հիմնական գործառույթը կտրուկ տատանումներից փոխարժեքը զերծ պահելն է, ինչն էլ արվում է առկա լծակների միջոցով»,-ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---