USAID Bridge ծրագրով իրագործվել է 2,9 մլն դոլար արժողությամբ 40 նախագիծ

PanARMENIAN.Net - Զարգացման միջազգային գործակալության USAID Bridge հասարակական աշխատանքների ծրագիրը 2010-ի մարտի 23-ին նշել է Հայաստանում իր 5-ամյա գործունեության ավարտը: Ինչպես նշել է ծրագրի տնօրեն Նուբար Գուդսուզյանը, այդ ընթացքում Հայաստանի 7 մարզերի 20 քաղաքներում իրագործվել է ենթակառույցների վերականգնման եւ կառուցման 40 նախագիծ 2,9 մլն դոլար արժողությամբ:



«Աշխատանքներին զուգահեռ մենք վերապատրաստել ենք շինարարների: Օրինակ, եթե համայքնում եղել է վերականգնման ենթակա մանկապարտեզ, ապա մենք ընտրել ենք 10 գործազուրկ երիտասարդների, վերապատրաստել ենք նրանց, եւ նրանք աշխատել են այդ շինհրապարակում: Վերջում մենք ստացել ենք վերանորոգված մանկապարտեզ եւ 10 երիտասարդ, որոնք 27 օր սովորել են եւ 24 օր աշխատել»,- ասել է Գուդսուզյանը:



Նրա խոսքերով, վերանորոգվել են մանկապարտեզներ, քաղաքային այգիներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, դպրոցական սպորտային դահլիճներ: Ծրագիրն ապահովել է զբաղվածություն ավելի քան 87 հազար մարդ-օր հաշվարկով, կարճաժամկետ աշխատանքով ապահովել է 1240 մարդու, ավելի քան 16 տոկոս ներդրումներ է ստացել, իրականացրել է 54 դասընթաց շինարարական 6 մասնագիտությունների գծով, ուսուցանել է 734 գործազուրկ մարդկանց, որոնց 70 տոկոսն աշխատանք են գտել շինարարությունում ծրագրի ավարտից հետո:



Նրա խոսքերով, USAID-ն սկսել է եւս երկու ծրագրերի իրականացում, որոնցից մեկի բյուջեն 3 մլն դոլար է, սկսվել է 2009-ի հոկտեմբերին, իր մեջ ներառում է շինարարություն բացառապես գյուղական տեղանքներում, երկրորդը սկսվել է 3 ամիս առաջ եւ վերաբերվում է կենասաթոշակային բարեփոխումներին եւ աշխատուժի շուկայի կանոնավորմանը:



USAID սոցիալական բարեփոխումների գրասենյակի սոցիալական բաժնի խորհրդատու Վոլոդիմիր Յացենկոն նշեց, որ ծրագրի գլխավոր ձեռքբերումն այն է, որ շատ գործազուրկներ եւ նրանց ընտանիքները հնարավորություն են ստացել մասնակցել ծրագրերին եւ եկամուտ ստանալ:



Իր երեք բաղադրիչների` համայնքի համախբման, մասնագիտական ուսուցման եւ հանրային աշխատանքների, իրականացման միջոցով Bridge ծրագիրը նպատակ ունի աջակել բնակչության խոցելի խմբերի ինքնավստահության ամրապնդմանը` կազմակերպելով շինարարական մասնագիտությունների ուսուցում, ինչպես նաեւ ապահովելով նրանց զբաղվածությունը համայնքների համար առաջնահերթություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման նպատակով իրականացվող հանրային աշխատանքների ծրագրերում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---