Հայաստանի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դառնում![]() 23 մարտի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական աճը, որն արձանագրվել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների արդյունքում 3,1 տոկոս մակարդակում է: Սա խոսում է այն մասին, որ բարձրանում է դիվեսիֆիկացիայի մակարդակը: Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «3,1 տոկոսը լավ ցուցանիշ է, իսկ շինարարության ոլորտում անկումը կազմել է 3 տոկոս: Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է դառնում»,- ասել է նա:Բացի դրանից, խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքերով դրական միտումներ են նկատվել նաեւ հարկերի գանձման ոլորտում: «Օրերս մենք ամփոփել ենք պետբյուջե մտնող հարկերի արդյունքները, եւ դրանք նույնպես վկայում են այդ մասին»,- ավելացրել է նա: Խոսելով խնդիրների մասին, որոնք հատուկ են երկրի տնտեսությանը, Մինասյանը նշեց դրանցից երեքը. թույլ դիվեսիֆիկացիա, տնտեսվարող սուբյեկտների համար անհավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաեւ փակ սահմաններ: «Եթե մեզ հաջողվի լուծել այդ խնդիրները, ապա Հայաստանի տնտեսությունը կզարգանա ավելի ակտիվ տեմպերով»,- նշել է Գագիկ Մինասյանը: 2009-ին տնտեսական անկումը Հայաստանում կազմել է 14,4 տոկոս, ընդ որում բյուջեով նախատեսված տնտեսական աճը նախատեսված է 1,2 տոկոս: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |