Երեւանում տեղի է ունենալու «Հայկական դպրոց» թեմայով կլոր սեղան

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին Երեւանում տեղի են ունենալու «Հայկական դպրոց» թեմայով բաց քննարկումներ տարբեր առարկաներից` 30 տնօրենների, ուսուցիչների եւ միջազգային օլիմպիական խմբերի ղեկավարների մասնակցությամբ:



Քննարկումների ընթացքում հանրակրթության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կարծիքները եւ առաջարկները, որոնք վերաբերվում են «Հայկական դպրոցի տեսլականի» հիմնական հարցերին:



Քննարկումներն ընթանալու են թեմաներով, թե ինչպիսին պետք է լինեն հայկական դպրոցների շրջանավարտները, որն է ուսուցչի մոտիվացիան, դպրոցի դերը երկրում, հասարակության մեջ եւ համայնքում:



Սա «Այբ» հանրակրթական հիմնադրամի կողմից կազմակերպած չորրորդ կլոր սեղանն է:



«Այբ» հիմնադրամը հիմնվել է 2006-ին: Հիմնադրամը մշակում է հանրակրթական բարեփոխումների ծրագիրը, արտացոլելով եւ հիմնելով օրինակելի կրթական կենտրոններ` աջակցելով Հայաստանի օժտված երեխաներին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---