«Թարաֆ» թերթում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ընթերցողների նամակը23 մարտի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Taraf թերթում հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին նամակ, որը ստորագրել է 14 ընթերցող: Նամակում, մասնավորապես նշվում է. «Մեծ ողբերգության հանդեպ անտարբերությունը, որն ապրել են հայերը 1915 թ. Օսմանյան կայսրությունում եւ դրա ժխտումը մեր խղճին դեմ է: Մենք մերժում ենք այդ անարդարությունը, ցավակցում ենք մեր հայ եղբայրներին, եւ տմարդություն ենք համարում Էրդողանի այն հայտարարությունը` կարիքավոր հայերին երկրից վտարելու նրա մտադրության մասին, որով նա, փաստորեն, այդ մարդկանց պատանդ է դարձնում: Մենք մեր բողոքն ենք հայտնում այդ առթիվ»: «Մենք ընդվզում ենք տմարդության դեմ» հայտարարությունը ապտակ էր Թուրքիայի համար, գրում են թուրքական ԶԼՄ-երը: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |