Սերժ Սարգսյան. «Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների եւ մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ»23 մարտի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների եւ մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն եւ մշտապես դատապարտել է բռնի գործողությունները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական բնակչությանը կոլեկտիվ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչությունը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` անկախ պետություն ստեղծելու միջոցով, ինչը երաշխավորված է ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին «Ալ Վաթան» թերթի տված հարցին: «Լիահույս ենք, որ Մերձավոր Արեւելքի բարդ խճանկարում ներգրավված բոլոր կողմերը` թե՛ պաղեստինա-֊իսրայելական, թե՛ սիրիա֊-իսրայելական ուղղություններով կգտնեն համապատասխան ներուժ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու եւ հարթելու տարաձայնությունները: Մարդկային հազարավոր կյանքեր եւ քանի սերունդների խաղաղ ապրելու իրավունքը խլած այս հակամարտությունը պետք է կարգավորվի: Մենք այդ հարցում ավելի քան շահագրգիռ ենք: Նախեւառաջ, այս տարածաշրջանում բնակվում են մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկա են ստվար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային եւ հոգեւոր հաստատություններ: Դրանց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում գտնվող Հայոց պատրիարքարանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հայերիս` քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնվի այդ սրբազան վայրին վայել խաղաղությունն ու վեհությունը»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |