Անդրե Դիրելլը համոզված է, որ կարող է հաղթել Արթուր Աբրահամին

Անդրե Դիրելլը համոզված է, որ կարող է հաղթել Արթուր Աբրահամին PanARMENIAN.Net - Անդրե Դիրելլը (ԱՄՆ) համոզված է, որ մարտի 27-ին հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (Գերմանիա) հետ մարտում հաղթանակ է տանելու: «Աբրահամի ձեռքերը չափազանց կարճ են, նա չի կարող բռնցքամարտել: Նա իր առաջին պարտությունն ինձանից է կրելու,- Դիրելլի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը,- 20 000 երկրպագուներ «Ջո Լուի» ռինգում օգնելու են ինձ: Այնտեղ են լինելու նաեւ իմ ընտանիքի 30 անդամները»:



Ամերիկացի բռնցքամարտիկը համոզված է, որ միլիոնավոր հեռուստադիտողները կտեսնեն նրա հաղթանակը: «Ես կայծակի պես արագ եմ, ռինգում պարում եմ Մոհամեդ Ալիի նման եւ անընդհատ փոխում եմ անկյունները»,- ասել է Դիրելլը:



Նա հայտարարել է, որ ապրիլի 24-ին նրա հարսանիքի օրն է եւ պարծեցավ նրանով, որ Աբրահամի դեմ տարած հաղթանակը նվիրելու է իր հարսնացուին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---