Հայ եւ թուրք փորձագետները Երեւանում կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները24 մարտի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին եւ 26-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է հայ-թուրքական փորձագիտական քննարկումներ` Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի մասնակցությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:Հանդիպումը հանդիսանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասը, որը նպատակ ունի կապեր հաստատել եւ զարգացնել փոխըմբռնումը հայ եւ թուրք ոչ կառավարական, լրատվական եւ գործարար օղակների ներկայացուցիչների միջեւ:Քննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ուշադրության չեն արժանացնելու արձանագրությունները, այլ փորձելու են վերլուծել հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները, ինչպես նաեւ անդրադառնալու են այն հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն հանրային դիվանագիտության շրջանակներում` Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դիվանագիտական փակուղու խնդրի հետ կապված: Հանդիպմանը կմասնակցեն մի շարք հայ եւ թուրք նախկին դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի փորձագետներ եւ ԶԼՄ մասնագետներ Թուրքիայից եւ Հայաստանից, ասվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հաղորդագրության մեջ: ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |