Կոնգրեսականները կոչ են անում 70 մլն դոլարով մեծացնել Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի պաշտպանութան խմբի համանախագահ, հանրապետական Ֆրենկ Փալոունը 27 կոնգրեսականների հետ միասին նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեի օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Նիտտե Լոուին: Նամակում կոնգրեսականները պահանջում են ենթահանձնաժողովին պաշտպանել 2011-ի բյուջեի օրինագիծը` Հայաստանին եւ ԼՂ-ին օգնություն տրամադրելու մասում :



Կոնգրեսականները նաեւ կոչ են անում պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարությունը, շփումներ հաստատել ԱՄՆ եւ ԼՂ միջեւ, ինչպես նաեւ մեծացնել Ղարաբաղին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ծավալը: 2010-ի ամերիկյան վարչակազմի բյուջեով Հայաստանին տրամադրվել է օգնություն 41 մլն դոլարի չափով, Լեռնային Ղարաբաղին` 8 մլն դոլարի չափով:



«Հայաստանի ժողովուրդը շարունակում է բախվել տնտեսական խնդիրների հետ, որոնք պայմանավորված են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմամբ: Ելնելով դրանից` մենք պահանջում ենք 70 մլն դոլարով մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2011-ին»,- ասվում է կոնգրեսականների նամակում:



Նրանք կոչ ենք անում ենթահանձնաժողովին պահպանել «Ազատության պաշտպանության ակտի» 907-րդ ուղղումը, հաղորդում է Asbarez.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---