Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի նախագահն իրավունք չունի հայտարարություններ անել ԼՂՀ փոխարեն

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի նախագահն իրավունք չունի հայտարարություններ անել ԼՂՀ փոխարեն PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն, մասին թե նա կարող է երկրից արտաքսել 100 հազար ապօրինի հայաստանցի ներգաղթյալների, առաջին հերթին հասցեագրված էր ներքին սպառման համար, քանի որ, ըստ փորձագետների, հաջորդ խորհրդարանական ընտրություններում թուրքական ազգայնական ուժերը կարող եմ մեծամասնություն դառնալ Թուրքիայի խորհրդարանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլսիում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:



Ըստ Մարտիրոսյանի, Էրդողանի նման արտահայտության պատճառներից մեկն էլ մինչեւ վերջ չհաշվարկված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է, որը կարգավորելու փոխարեն, ավելի բարդացրեց դրանք:



Մարտի 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ կարող է երկրից արտաքսել 100 հազար ապօրինի հայաստանցի ներգաղթյալներին:



Պատգամավորը նաեւ բացասաբար գնահատեց Հայաստանի նախագահի երեկ արած հայտարարությունը սիրիական Al-Watan թերթին տված հարցազրույցում` ԼՂՀ հարակից տարածքները վերադարձնելու հնարավորության մասին: «Ազատագրված տարածքների շուրջ պետք է բանակցի միայն ղարաբաղյան կողմը, իսկ Հայաստանի նախագահն իրավունք չունի հայտարարություններ անել մեկ այլ պետության փոխարեն»,-ասել է նա:



«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իր իրավունքը կյանքի կոչելու իրական հնարավորություն կունենա, որպես փոխզիջում Հայաստանը կարող է քննարկել Ղարաբաղի մերձակա շրջանների վերադարձը»,-ասել է Ս.Սարգսյանը Al-Watan թերթին տված հարցազրույցում:



Ինչ վերաբերում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա հիմնականում քննադատում է առկա տնտեսական իրավիճակը ՀՀ-ում, Մարտիրոսյանը նշել է, որ նման արտահայտություններով Քոչարյանն ուղի է հարթում քաղաքականություն վերադառնալու համար: «Սակայն նրա վերադարձն անթույլատրելի է, քանի որ Քոչարյանի օրոք երկրում այնպիսի ողբերգական իրադարձություններ կատարվեցին, ինչպես ահաբեկչությունը ՀՀ ԱԺ-ում 1999թ. հոկտեմբերի 27-ին եւ 2008թ. մարտի 1-ին»,-ասել է նա:



«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ:

2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---