ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՍՈՑԻԱՏԻՎ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հանձնաժողովի նիստում Հայաստանի ղեկավարությանն ուղղվել է հրավերք` դառնալ Եվրախորհրդարանի ասոցիատիվ անդամ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Եվրախորհրդում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանայի հետ եւ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Բրյուսելյան հանդիպումների ընթացքում Եվրամիության ներկայացուցիչները դատապարտել են վերջերս Բաքվում հնչող` հակամարտությունը ուժային մեթոդով լուծելու կոչերը: Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչները դատապարտել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական եւ տրանսպորտային շրջափակումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---