Շվեդիայի ոչ մի քաղաքական ուժ կասկածներ չունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ24 մարտի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայում չկա ոչ մի քաղաքական ուժ, որը կակասծներ ունի Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Շվեդիայի Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Պետր Վեյդրուդը: «Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք դեմ էին հանդես գալիս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը, որպես փաստարկ բերում էին այն, որ այժմ այնքան էլ հարմար ժամանակ չէ բանաձեւի ընդունման համար, եւ որ խորհրդարանն այն կառույցը չէ, որը պետք է որոշումներ կայացնի պատմական հարցերի շուրջ»,-ասել է շվեդ քաղաքական գործիչը: Ըստ նրա, շվեդական Ռիկսդագը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ կան բավականաչափ ապացույցներ եւ հետազոտություններ, որ վկայում են այն մասին, որ 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն էին: «Մենք հիանալի հասկանում էինք, որ այդ բանաձեւով մենք կարող ենք վնասել հայ-թուրքական հաշտեցմանը: Սակայն ցանկանում եմ ասել, որ խորհրդարանի այդ որոշումը ոչ թե սատարում է պատմության իրադարձությունների վերաբերյալ մի կողմի տեսակետին, այլ հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա: Հաշտեցման հասնելու համար հարկավոր է ճշմարտությունն ասել, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ ընդունված բանաձեւը կօգնի Հայաստանին ու Թուրքիային հաշտեցման հասնել»,-ասել է Պետր Վեյդրուդը` հավելելով, որ սոցիալ-ժողովրդավարական կուսակցության պատգամավորները, որը մեծամասնություն է կազմում Շվեդիայի խորհրդարանում, ուշադիր հետեւելու են, որ Սթոկհոլմի արտաքին քաղաքականությունը համահունչ լինի Հայոց ցեղասպանության բանաձեւին: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցին` Քրիստոնյա սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նախագահը հայտարարել է, որ այդ հարցում Շվեդիան սկզբունքային դիրքորոշում ունի: «Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին, սակայն, մենք նաեւ գտնում ենք, որ Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի` պաշտպանելու համար ազգային փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության զարգացումը»,-ասել է քաղաքական գործիչը: Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը հայ ներգաղթյալներին Թուրքիայից վտարելու մասին, Վեյդրուդն ասել է, որ իր այդ հայտարարությամբ Էրդողանը մեծ սխալ գործեց, եւ լավ է, որ այն իր խոսքերը ետ վերցրեց: Մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |