Դավիթ Նալբանդյան. «Ուզում եմ հաղթել Մայամիի մրցախաղում»24 մարտի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հայազգի արգենտինաբնակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հուսով է, որ պրակտիկա ձեռք կբերի Sony Ericsson Open-2010 մրցախաղում, որը մեկնարկել է մարտի 23-ին Մայամիում: Նա ստացել է wild card: Առաջին մրցաշրջանում խաղալու է լեհ Լուկաշ Կուբոտի դեմ: «Ես մեկնել եմ Ստոկհոլմ եւ խաղացել եմ Դեւիս Կուբկի հավաքականի համար: Ես մտածեցի` ինչու չխաղամ զույգերի մրցախաղում: Հետո որոշեցի համարձակություն ունենալ եւ կորտ դուրս եկա միայնակ: Դա խենթի որոշում էր, բայց մենք հաղթեցինք, եւ ես վստահություն ձեռք բերեցի իմ ուժերի հանդեպ, - մեջբերում է gotennis.ru -ն:- Հիմա ես պետք է որքան հնարավոր է շատ մրցախաղերում խաղամ: Ուզում եմ Մայամիում հաղթել, սակայն դեռեւս շատ քիչ ժամանակ եմ կորտում անցկացնում: Ինձ ոչ թե վերականգնման ժամանակ է պետք, այլ խաղալու: Ինձ մոտ մեկ ամիս հետո ամեն ինչ շատ լավ է լինելու», - ասել է Նալբանդյանը: ![]() Դավիթ Նալբանդյան Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ): «Sony Ericsson Open-2010» Մայամի Մաստերս («Sony Ericsson Open-2010») ամենամյա թենիսի մրցաշար է տղամարդկանց եւ կանանց շարքում, որն անցկացվում է Մայամիի քաղաքամերձ Քեյ Բիսքեյնում: Մրցաշարի անվանումն ըստ հովանավորի` «Sony Ericsson Open»: Դասակարգվում է որպես ATR Մաստերս 1000 Համաշխարհային տուր ATR 2010 Համաշխարհային տուրում եւ որպես WTA պրեմիեր մրցաշար WTA 2010 տուրում: 2009-ից դասակարգվում է որպես ATP 1000 կարգ տղամարդկանց մոտ եւ որպես պրեմիեր մրցաշար կանանց մոտ: Խաղերն ընթանում են մարտին «Tennis Center at Crandon Park» կորտում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |