Դավիթ Նալբանդյանը Մայամիի գերմրցաշարը սկսել է հաղթանակով![]() 25 մարտի 2010 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագումով արգենտիացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Մայամիում տեղի ունեցող Sony Ericsson Open-2010 մրցաշարում իր ելույթը հաջողությամբ է սկսել: Մարտի 24-ին առաջին շրջանի խաղում Նալբանդյանը երկու եթերում պարտության մատնեց Լուկաշ Կուբոտին (Լեհաստան) 6:3, 6:2 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն: Դա թենիսիստների միջեւ առաջին պաշտոնական հանդիպումն էր: Երրորդ շրջանում Նանբանդյանը հանդիպելու է սերբ Վիկտոր Տրոիցկու հետ, որը բաց էր թողել առաջին փուլը: Նալբանդյանը եւ Տրոիցկին երեք անգամ խաղացել են իրար հետ, եւ առաջատարը 2:1 հաշվով Նալբանդյանն է: ![]() ![]() Դավիթ Նալբանդյան Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ): «Sony Ericsson Open-2010» Մայամի Մաստերս («Sony Ericsson Open-2010») ամենամյա թենիսի մրցաշար է տղամարդկանց եւ կանանց շարքում, որն անցկացվում է Մայամիի քաղաքամերձ Քեյ Բիսքեյնում: Մրցաշարի անվանումն ըստ հովանավորի` «Sony Ericsson Open»: Դասակարգվում է որպես ATR Մաստերս 1000 Համաշխարհային տուր ATR 2010 Համաշխարհային տուրում եւ որպես WTA պրեմիեր մրցաշար WTA 2010 տուրում: 2009-ից դասակարգվում է որպես ATP 1000 կարգ տղամարդկանց մոտ եւ որպես պրեմիեր մրցաշար կանանց մոտ: Խաղերն ընթանում են մարտին «Tennis Center at Crandon Park» կորտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |