Ամբեր շախմատային մրցաշար. Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ25 մարտի 2010 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Նիցցա քաղաքում մարտի 24-ին արագ աշխմատի եւ կույր շախմատի Ամբեր շախմատային մրցաշարում տեղի է ունեցել նախավերջին 10-րդ փուլը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղացել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ (Ռուսաստան): Արոնյանը հաղթանակ է տարել կույր շախմատի պարտիայում , իսկ արագ շախմատում ոչ ոքի խաղացել: Հանդիպումն ավարտվել է 1,5:0,5 հաշվով Արոնյանի օգտին:10-րդ փուլից հետո Արոնյանը 9,5 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդը 13,5 միավորով Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա): Վերջին փուլում Արոնյանի մրցակիցն է լինելու Լենյեր Դոմինգեսը: Արագ շախմատը (ռապիդ) շախմատային պարտիա է մտածելու ժամանակի սահմանափակմամբ (որպես կանոն, յուրաքանչյուր խաղացողին 15 րոպե): Կույր շախմատը շախմատի տարբերակ է, որում խաղացողը խաղում է առանց խաղատախտակին նայելու, այսինքն` «կույր»: Եթե երկու խաղացողն էլ չեն նայում խաղատախտակին, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը տեղափոխում է ֆիգուրները եւ գրանցում քայլերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |