Էլյա Հովհաննիսյան. «2015 թ. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»25 մարտի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «2016 թ.-ին Հայաստանին մեծ նվաճումներ են սպասում, եւ նա իր հաջողության գագաթնակետին է հասնելու», - մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ ժամանակահատվածում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, եւ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանության փաստը: «Եթե Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին` 2015 թ. ճանաչի այդ պատմական փաստը, իսկ մեր տվյալների համաձայն, նա այդ իսկապես անելու է, ապա համապատասխանաբար 2016 թ. Հայաստանն իր հաջողության գագաթնակետին է լինելու», - ընդգծել է գիտնականը: Նա նաեւ նշել է, որ 2016 թ.-ից հետո հայերը կդառնան ողջ աշխարհում հոգեւոր արժեքներ տարածող օբյեկտ: «Ներկայում ծնվում են առանձնահատուկ ընդունակություններով երեխաներ, որոնք էլ կատարելու են այդ առաքելությունը», - հայտարարել է Էլյա Հովհաննիսյանը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |