Կառլ Բիլդտ. Խորհրդարանը կարող է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ նոր քվեարկություն անցկացնել25 մարտի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանը կարող է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ նոր քվեարկություն անցկացնել: Այդ մասին հայտնել է Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը:Շվեդիայի արտգործնախարարն ափսոսանք է հայտնել խորհրդարանի կողմից ընդունված հայկական բանաձեւի կապակցությամբ: Նրա կարծիքով, սխալ է քաղաքական որոշումներ ընդունել 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, եւ այսօր հարկավոր է մտածել ոչ թե 1915 թվականի, այլ 2015-ի մասին, երբ Թուրքիան կկարողանա ԵՄ լիիրավ անդամ դառնալ: «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին խորհրդարանը կարող է վերադառնալ 2011 թվականին: Շվեդիան միշտ Թուրքիայի կողքին է եղել որպես նրա բարեկամ: Ես հուսով եմ, որ երկու երկրների հարաբերությունները, որոնք բանաձեւի ընդունումից հետո բարդացել են, մոտ ժամանակներս կկարգավորվեն»,- ընդգծել է Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է NTV հեռուստաալիքը: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |