Hayland.am-ը թողարկել է իր կայքի բջջային տարբերակը25 մարտի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Hayland.am հայկական ամենամեծ սոցիալական ցանցի բջջային տարբերակը արդեն հասանելի է իր այցելուների համար, PanARMENIAN.Net ին հաղորդել է նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը: Տարբերակը հատուկ մշակված է շարժական սարքերի համար եւ թույլ է տալիս օգտվողներին պահպանել իրենց սոցիալական ակտիվությունը կայքում` անգամ եթե համակարգիչը հասանելի չէ: Արագ եւ հարմար բջջային տարբերակը կատարում է կայքի գրեթե բոլոր ամենակարեւոր ֆունկցիաները` անձնական էջի խմբագրում, լուսանկարների ավելացում, նամակագրություն, ընկերների էջերի այցելում եւ այլն: Իր տեխնիկական ցուցանիշներով hayland.am-ի բջջային տարբերակը զգալիորեն գերազանցում է տվյալ պահին առկա այլ հայկական կայքերի WAP-տարբերակները: Մոտ ապագայում կայքի ծրագրավորողները խոստանում են համալրել տարբերակը` ավելացնելով ֆորումից եւ խմբերից օգտվելու, բլոգում գրելու եւ նվերներ ուղարկելու հնարավորություն: Վերջին տեխնիկական նորարարությունների թվում կարելի է նաեւ նշել կայքում գործող սեփական URL-ների համակարգը, որը թույլ է տալիս այցելուներին ստեղծել անձնական էջի անհատական հասցեն (օրինակ` hayland.am/armen կամ hayland.am/armine): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |