Հայաստանում բազային կենսաթոշակը 8 000 դրամից կաճի մինչեւ 10 500 դրամ25 մարտի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Նման որոշում է կայացվել այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերի դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խնդրի լուծման որոշումը կայացրել է ՀՀ նախագահը, որը դեռ ամիսներ առաջ խորհրդակցություն է գումարել այդ առթիվ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը առաջարկություններ է մշակել գազի թանկացման բացասական հետեւանքները մեղմելու նպատակով։ «Հարցը միայն սակագինը չէ, մենք գործ ունենք նաեւ գնաճի երեւույթի հետ, որը պետք է զսպվի Կենտրոնական բանկի եւ մյուս պատկան մարմինների ջանքերով, որպեսզի առաջիկա տարիներին վերադառնանք ավելի զուսպ գնաճի», - նշել է վարչապետը։ Նպաստի եւ կենսաթոշակի բարձրացումը բնակչության առավել խոցելի խմբերի համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում դիմագրավելու առկա դժվարությունները: Ըստ Հայաստանի Վիճակագրական ծառայության, 2010թ. հունվար-փետրվարին սղաճի մակարդակը եղել է 2 ոտկոս: Հայաստանի բնակչության համար 1 խմ գազի գինը ապրիլի 1-ից կկազմի 132 դրամ ամսական մինչեւ 10 000 խմ գազ օգտագործելու դեպքում եւ 243, 13 դոլար 1000 խմ դիմաց այն ձեռնարկությունների համար, որոնք օգտագործում են ամսական 10 000 խմ ավելի գազ: Իր հերթական նիստում այդ սակագներն է հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այժմ ՀՀ բնակչությունը 1 խմ գազի դիմաց վճարում է 96 դրամ, այն դեպքում, երբ ձեռնարկությունները վճարում են 215 դոլար: Այսպիսով, ապրիլի 1-ից գազի գինը կաճի 37,5 տոկոսով բնակչության համար եւ 13 տոկոսով` ձեռնարկությունների համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |