Հայրենական Մեծ պատերազմի վետերանների կորսված ավանդները կփոխհատուցվեն25 մարտի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը Արտաշատում (Արարատի մարզ) կայացած արտագնա նիստում հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է 1941-1945թթ. հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: «Այս հարցը հանգամանորեն քննարկվել է հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հավելել է, որ որոշումը վերաբերում է 3 հազար 900 վետերանի եւ որ այս խնդրում կառավարությունն ակնկալում է ամբողջ հասարակության հավանությունը: Այս օրինագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը |