«Ամբեր» շախմատային մրցաշարում Արոնյանը զբաղեցնում է 9-րդ տեղը26 մարտի 2010 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում ավարտվել է արագ շախմատի եւ կույր շախմատի «Ամբեր» մրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը վերջին փուլում խաղացել է Լենյեր Դոմինգեսի հետ (Կուբա): Արոնյանը հաղթել է կույր շախմատի պարտիայում, իսկ արագ շախմատում ոչ ոքի է խաղացել: Ընդհանուր հաշվով հաղթել է հայ գրոսմայստերը 1,5:0,5 հաշվով:Արնոյանն «Ամբեր» մրցաշարում 11 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի հաղթողները 14,5 միավորով դարձել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Արագ շախմատը (ռապիդ) շախմատային պարտիա է մտածելու ժամանակի սահմանափակմամբ (որպես կանոն, յուրաքանչյուր խաղացողին 15 րոպե): Կույր շախմատը շախմատի տարբերակ է, որում խաղացողը խաղում է առանց խաղատախտակին նայելու, այսինքն` «կույր»: Եթե երկու խաղացողն էլ չեն նայում խաղատախտակին, ապա խաղին մասնակցում է միջնորդ, որը տեղափոխում է ֆիգուրները եւ գրանցում քայլերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |