HSBC Բանկ Հայաստանը մտադիր է բացել առեւտրի ակադեմիա

HSBC Բանկ Հայաստանը մտադիր է բացել առեւտրի ակադեմիա PanARMENIAN.Net - HSBC Բանկ Հայաստանը մտադիր է մինչեւ տարեվերջ բացել առեւտրի ակադեմիա, Երեւանում լրագրողներին է ասել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը: Ըստ նրա, Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների ներուժը լիովին չի օգտագործվում, քանի որ բացակայում է իրազեկման բավարար մակարդակը արտաքին սպառման շուկաների եւ առաքիչների վերաբերյալ: «Օգտագործելով HSBC-ի հարուստ միջազգային փորձը, որն ի սկզբանե ստեղծվել է որպես առեւտրային բանկ, մենք մտադիր ենք օգնել Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ընդլայնել իրենց առեւտրային հնարավորությունները»,-ասել է նա:



Այս առնչությամբ Ա.Քլիֆորդը հաղորդել է, որ նոր ակադեմիայի ստեղծման շուրջ իրենք բանակցում են պետկառույցների եւ բուհերի հետ, նախատեսվում է, որ ակադեմիայում կդասավանդեն բանկի մասնագետները, ինչպես նաեւ առեւտրի ոլորտի հրավիրված միջազգային փորձագետները:





Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---