Չեխիան պատրաստ է պայմաններ տրամադրել հայ զինծառայողների ուսուցման համար26 մարտի 2010 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Չեխայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտոկը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Կողմերի միջեւ կայացել են ընդլայնված ձեւաչափով բանակցություններ, որից հետոՀայաստանի եւ Չեխիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր:«Այսօր մեզ համար պատմական օր է, քանի որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ համագործակցությունն իրավական հիմք է ստացել»,- չեխ գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, այս փաստաթղթղի ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանի եւ Չեխիայի իշխանությունները հատուկ նշանակություն են տալիս պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությանը: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Չեխիայի պաշտպանության նախարարի առաջին այցը նպաստելու է երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: «Համոզված եմ, որ մեր համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի»,- ասել է Օհանյանն, ավելացնելով, որ ՀՀ ՊՆ-ն մեծ նշանակություն է տալիս Չեխիայի ՊՆ հետ համագործակցությանը, քանի որ Չեխիան ԵՄ եւ ՆԱՏՕ ակտիվ անդամ է: «Համագործակցությունը ոչ միայն խորհրդակցական, փորձարարական բնույթ է կրելու, այլ նաեւ լինելու է պաշտպանության, ռազմական բժշկության, ռազմական կրթության ոլորտներում: Կարեւորում ենք նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը»,- ասել է Օհանյանը: Իր հերթին, Մարտին Բարտոկն ասաց, որ Չեխիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, անցկացնում է մարզումներ ինչպես ՆԱՏՕ անդամ երկրների, այնպես էլ այլ երկրների համար, եւ պատրաստ է պայմաններ տրամադրել հայ զինծառայողների ուսուցման համար: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Չեխիայի ՊՆ-երի միջեւ համագործացության մասին համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |