Հայաստանը պետք է ձգտի բարձր տեխնոլոգիական ապրանք արտադրել

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի` (ՀԲ) առաջարկությունը Հայաստանին մոլիբդենի հումք վաճառելու մասին ակտուալ կարող է համարվել միայն հետամնաց երկրի համար, գտնում է կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոպյանը:



«Տնտեսության մեջ կա սկզբնական մակարդակի, այսինքն` հումքի արտադրության հասկացություն, եւ ավարտուն արտադրություն, որտեղ կա տեխնոլոգիա: Եթե ՀԲ-ն մեզ նման առաջարկ է անում, կնշանակի, նա մեզ շատ հետամնաց երկիր է համարում»,-ասել է նա:



Արտադրող ընկերությունների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հավելել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանն արտահանում էր միայն պատրաստի արտադրանք, օրինակ, բամբակ էր գնում Մինջին Ասիայից, հետո, վերածելով այն պատրաստի ապրանքի, արտահանում էր: Ըստ նրա, այժմ յուրաքանչյուր երկիր ձգտում է պատրաստի արտադրանք տալ, ոչ թե հումք արտահանել: «Հայաստանը պետք է ձգտի արտադրել բարձրտեխնոլոգիական ապրանք, քանի որ մենք դրա համար բավականաչափ գիտահետազոտական մշակումներ ունենք, հարկավոր է միայն ներդրումներ անել այդ ոլորտում»,-ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---