Հոլիվուդյան կինոռեժիսոր Յոս Սթելլինգը Հայաստան է բերելու իր նոր ֆիլմը26 մարտի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Սթելլինգի նոր ֆիլմը` «Աղջիկը եւ մահը», որի նկարահանումները սկսվելու են աշանը կամ ձմռանը, ցուցադրվելու է Հայաստանում,- մարտի 25-ին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ռեժիսորը:«Չեմ սիրում շտապել աշխատանքի մեջ, ֆիլմը կավարտվի երկու տարուց: Ես խոստանում եմ այն բերել Հայաստան: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում, ֆիլմի սյուժեն անհասանելի սիրո մասին է»,- ասել է Յոս Սթելլինգը: Ինչպես հայտնել է ռեժիսորը, կինոնկարը չորս երկրների համատեղ աշխատանք է. Հոլանդիա, Ռուսաստան, Գերմանիա եւ Ֆինլանդիա: Յոս Սթելլինգ, հոլանդացի կինոռեժիսոր եւ սցենարիստ: Ծնվել է 1945-ի հուլիսի 16-ին Հոլանդիայում Ուտրեխտ քաղաքում: Յոս Սթելլինգը հետեւյալ ֆիլների ռեժիսորն է. «Մարիկեն Նյոմեգենից» (1974), «Էլկերլիկը» (1975), «Ռեմբրանդտ. Դիմանկար 1669» (1977), «Իլլյուզոնիստ» (1983), «Թռչող հոլանդացին» (1995), «Սպասասրահ» (1996) եւ այլն: Նա ունի երկու կինոթատրոն, որտեղ ցուցադրվում են բացառապես եվրոպական եւ հեղինակային ֆիլմեր: Նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Առաջին այցը կայացել է 2005-ին, երբ նա «Ոսկե ծիրան» փառատոնում «միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում ընդգրկված էր ժյուրիի կազմում: Երկրորդ այցը կայացել է 2008-ին, երբ նրա «Հոգյակ» ֆիլմն ընդգրկված էր փառատոնի մրցութային ծրագրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում Ավելի վաղ նա ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ |