Աստրիդ Քլիֆորդ. Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է26 մարտի 2010 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտնեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Նրա խոսքով, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: «Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի հսկողությունն է,- նշեց նա: Խոսելով տնտեսական աճի մասին` գլխավոր գործադիր տնօրենն ասաց, որ Հայաստանում այդ ցուցանիշը 2010 թվականին տատանվելու է 2%-ի սահմաններում: Հայաստանի Վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, առաջին երկու ամիսների արդյունքներով գնաճը կազմել է 2%, տնտեսական աճը` 3,1%: Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրված է 1,2%-ի չափով, գնաճը` 4+/-1,5%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |