Գրականագետները մասնակցում են Անտոն Չեխովի 150-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին26 մարտի 2010 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է «Ա.Պ. Չեխով. ռուսական եւ ազգային գրականություն» միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (AOKC), «Հայ-ռուսական» բարեկամություն ընկերությունը եւ Երեւանի հումինատար ինստիտուտը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունում, կոնֆերանսին մասնակցում են ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, գիտնականներ եւ գրականագետներ Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայասատանից: «Մշակույթին եւ կրթության աջակցությունը ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում մեր ընկերության սոցիալական ռազմավարության մեջ` արտացոլելով վառ ապագայի գաղափարները: Կոնֆերանսը կօգնի բարձացնել երիտասարդության հետաքրքրությունը դասական գրականության հանդեպ` եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռելով հաղորդակցվել մեծն ռուս գրողի արվեստին»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏել» ընկերության համգործակցությունը Հայաստանի կրթական եւ հասարարակական կազմակերպությունների հետ եւ համոզված ենք, որ դա կդառնա բարի ավանդույթ»,-ասաց «Հայ-ռուսական» բարեկամություն ընկերության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը: Կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն երկու մեծ գրականությունների փոխներթափանցման հարցեր, ինչպես նաեւ հետսովետական երկրների ազգային ԲՈՒՀ-երում Չեխովի ստեղծագործությունների դասավանդման փորձի փոխանակում կունենան:Ելույթ ունեցողների նյութերի հիման վրա գիրք կհրատարակվի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |