Գերմանիայի քաղաքական գործիչները դեմ են թուրքական վարժարանների բացմանը26 մարտի 2010 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի քաղաքական գործիչները շատ քննադատաբար են վերաբերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի Գերմանիայում թուրքական վարժարաններ բացելու վերաբերյալ առաջարկին: Այդ գաղափարին դեմ է արտահայտվել քաղաքական կուսակցությունների եւ հասարակական գործիչները մեծ մասը, այդ թվում նաեւ թուրքական ծագում ունեցող: «Թուրքական ծագումով երեխաները մեր երկրում պետք է հաճախեն գերմանական դպրոցներ»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերը: Էրդողանի առաջարկը «սխալ ազդակ» է համարել դաշնային Հեսսենի ինտեգրման գծով նախարար Յորք Ուվե-Հանը: Ըստ նրա, գերակա նպատակը թուրքական ծագումով անձանց ինտեգրումն է գերմանական հանրությանը, այն դեպքում, երբ թուրքական վարժարանների ստեղծումը կարող էլ ավելի մեծ մեկուսացման հանգեցնել: Էրդողանի առաջարկությունը մերժել են նաեւ թուրքական ծագումով գերմանացի քաղաքական գործիչները: Ազատ ժողովրդավարական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Սերքան Տերենը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետի գաղափարը լուրջ կասկածների տեղիք է տալիս: «Ես գտնում եմ, որ հակառակը, տանը թուրքերեն խոսող երեխաները որքան հնարավոր է շուտ պետք է սկսեն սովորել գերմաներեն»,-հայտարարել է խորհրդարանականը Hannoversche Allgemeine Zeitung թերթին: Ըստ Տերենի, դա կօգնի իրենց հաջողության հասնել ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաեւ ընդհանրապես հասարակության մեջ: Իր հերթին Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Այդան Էզոգուզը նման հնարավորությանը դեմ չէ, թեեւ կասկածում է, որ նման էլիտար ուսումնական հաստատությունները կնպաստեն արդյոք ինտեգրմանը, նշում է DAPD գործակալությունը: Իսկ Կանաչների կուսակցությունից Էքին Դելիգյոզը հիշեցրել է, որ վարժարան ավարտած թուրք երեխաները մայրենիի հետ խնդիրներ չունեն: Գլխավոր խնդիրն այն է, որ թրքալեզու պատանիների 20 տոկոսը լքում են դպրոցները, չստանալով ավարտական վկայական, հաղորդում է Deutsche Welle-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |