Նախանշվեցին հայ-ուկրաինական համագործակցության ուղիները27 մարտի 2010 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Մարտի 26-ին կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որն իր աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգորխակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման եւ մի շարք այլ հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը: Նույն օրըԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:Նախարարները մտքերփոխանակեցինքաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտիընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: Էդվարդ Նալբանդյաննու Կոնստանտին Գրիշենկոն մտքերփոխանակեցինտարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:--ԼՀ-- Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |