ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները27 մարտի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը եւ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսսիուս» համալսարանական քոլեջում: Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության ղեկավարն անդրադարձավ ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին: Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային եւ դրա հետեւանքներին, հիմնախնդրի կարգավորման ջանքերին: Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես նաեւ այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |