ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑՈՒՅԹ23 նոյեմբերի 2001 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է 10 000 դրամ անվանական արժողությամբ թղթադրամի եւ 20, 50, 100, 200 ու 500 դրամ արժողությամբ մետաղադրամերի լավագույն դիզայնի մրցույթ: Մրցութային աշխատանքները պետք է համապատասխանեն նախկինում թողարկված դրամանիշերի ոճին: Ինչպես հայտնի է, 50-ից 20 000 դրամ արժողությամբ թղթադրամերի վրա պատկերված են հայկական գիտության, մշակույթի, արվեստի ու գրականության կարկառուն գործիչներ: Նոր թղթադրամի վրա առաջարկվում է պատկերել մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դիմանակարը եւ դրվագ նրա ստեղծագործություններից: Թղթադրամի չափսը կկազմի 150x72 մմ: Լավագույն դիզայնի հեղինակը կստանա 100 000 դրամ մրցանակ, իսկ թվարկված անվանական արժեքներով մետաղադրամերի լավագույն դիզայնի մրցույթի հաղթողները կստանան յուրաքանչյուրը 50 000-ական դրամ: Դրանից հետո Կենտրոնական բանկը կհայտարարի նոր թղթադրամի ու մետաղադրամերի պատրաստման մրցույթ, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2002 թվականի վերջերում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |