Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open գերմրցաշարում հանդիպելու է Ռաֆայել Նադալի հետ![]() 27 մարտի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2010-ի երրորդ փուլում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպելու է իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Նալբանդյանը վերջերս է վերադարձել մեծ թենիս ծանր վնասվածքից հետո եւ «wild card» է ստացել Sony Ericsson Open-ի կազմակերպիչների կողմից:Նալբանդյանը երկրորդ շրջանի խաղում 6:3, 4:6, 6:4 հաշվով պարտության է մատնել Վիկտոր Տրոիցկուն: Նադալը նույնպես հաջողությամբ է մեկնարկել մրցաշարը, նա մարտի 26-ին երկրորդ շրջանի խաղում երկու սեթերում 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Դենտի նկատմամբ: Նալբանդյանը եւ Նադալը երեք անգամ խաղացել են իրար հետ, եւ առայժմ առաջատարը Նալբանդյանն է: ![]() ![]() Դավիթ Նալբանդյան Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |