Յան Գիլան. Ձայնասկավառակների անօրինական վաճառքը գողություն է

Յան Գիլան. Ձայնասկավառակների անօրինական վաճառքը գողություն է PanARMENIAN.Net - «Ձայնասկավառակների անօրինական վաճառքն ընդգրկել է ողջ երաժշտական աշխարհը: Եղել է ժամանակ, երբ ես ինքս նպաստել եմ տարբեր սիրողական ձայնագրությունների իրագործմանը` համարելով դա ռոք երաժշտության տարածման միջոց»,- Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է լեգենդար Deep Purple խմբի առաջնորդ Յան Գիլանը: Սակայն, նրա խոսքերով, տեխնիկան արդեն վաղուց հիանալի հնարավորություններ ունի պրոֆեսիոնալ եւ որակյալ ձայնագրման համար: «Ձայնասկավառակների անօրինական վաճառքով զբաղվող մարդիկ, ինչպես նաեւ դրանք գնողները պետք է գիտակցեն, որ դա գողություն է: Դա նույնն է, եթե երեխայից կոնֆետ խլեն կամ ինչ-որ մեկից հեռուստացույց գողանան»,- ընդգծել է լեգենդար ռոք երաժիշտը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---