Ռաֆայել Մեհրաբյան. Հայաստանի հավաքականը մրցաշարում հանդես կգա 3 թիմով![]() 27 մարտի 2010 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-10 Երեւանում առաջին անգամ տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային առաջնություն: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ առաջնությանը կմասնակցեն մոտավորապես 100 բռնցքամարտիկներ աշխարհի տարբեր երկրներից: «Արդեն հայտեր են ներկայացրել Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի, Մոլդովայի եւ Հայաստանի հավաքականները: Մրցաշարում ելույթ կունենա նաեւ Մակեդոնիայի հավաքականը, որը, սակայն, առայժմ վերջնական հայտ չի ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը:Իսկ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց, որ Հայաստանի հավաքականը մրցաշարում հանդես կգա 3 թիմերով` յուրաքանչյուր քաշային կարգում 3-ական բռնցքամարտիկ: «Մարտի 22-ից Արարատում ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում եւ պատրաստվում ենք առաջնությանը: Հավաքները կավարտվեն ապրիլի 5-ին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: Գագիկ Ծառուկյանի առաջնությունը հավակնում է վարկանիշային դառնալ 2012 թվականի լոնդոնյան Օլիմպիական խաղերում: Այդ առաջնությունը հայ բռնցքամարտիկների համար վերջինը կլինի նախքան Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-13-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |