Հովիկ Աբրահամյան. Ժամանակին ունեցել ենք հիանալի մարզային թատրոններ` որոնք, ի դեպ, այսօր աջակցության կարիք ունեն

Հովիկ Աբրահամյան. Ժամանակին ունեցել ենք հիանալի մարզային թատրոններ` որոնք, ի դեպ, այսօր աջակցության կարիք ունեն PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորի օրոք մայրաքաղաք Արտաշատը դարձել է հայ թատրոնի հիմնավայրը: Իսկ այսօր, արդեն ավելի քան 10 տարի է, Հայաստանում անցկացվում է «Արտավազդ » թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվում թատերարվեստին մատուցված ծառայությունների համար»:



Հովիկ Աբրահամյանը նաեւ նշել է, որ թատրոնն Հայաստանում շարունակել է գործել անկախ հասարակական կյանքի ելեւէջներից ու ընդգծել.«Այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` սկսած թատրոնների խաղացանկից վերջացրած ներթատրոնային կյանքով: Ժամանակին ունեցել ենք հիանալի մարզային թատրոններ` որոնք , ի դեպ, այսօր աջակցության կարիք ունեն: Մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին»:



ՀՀ ԱԺ նախագահը նաեւ մաղթանք է հղել թատերական գործիչներին.«Թատրոնի միջազգային օրվա առթիվշնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր գործիչներին, այդ թվում նաեւ նրանց, ում աշխատանքը տեսնում ենք, բայց նրանք չեն եր-ում բեմում: Մաղթում եմ մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն եւ բարեկեցություն»:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---