Քրեակատարողական հիմնարկի կանանց գաղութում տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրություն![]() 27 մարտի 2010 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Հայաստանի Ազգային կինոկենտրոնն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց գաղութում կազմակերպել էր հայ ռեժիսոր Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմի ցուցադրությունը«Մենք ընտրել ենք հենց այս ֆիլմը, քանի որ ցանկանում էինք բանտարկյալներին հաղորդակից դարձնել հայկական կինոյի արժեքավոր նորույթներին: Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը նպաստելու է հասարակության մեջ մարդկանց ինտեգրմանը, որոնք գտնվում են երկրի քրեակատարողական հիմնարկներում»,- մարտի 27-ին հայտնել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Կարծում եմ` այսպիսի ցուցադրության համար ճիշտ ֆիլմ էր ընտրվել: Ֆիլմը պատմում է մարդու մասին, որը դժգոհ է իր կյանքից: Եւ այդ դժգոհությունն աստիճանաբար վերածվում է սեփական անձի հանդեպ ատելության: Ֆիլմի փիլիսոփայությունն այն է, որ մարդը պետք է նայի հայելուն եւ մտածի. իրավունք ունի՞ արդյոք հայելու մեջ տեսնել ինքն իրեն»,- ասել է անվանի հայ դերասան Ռաֆայել Քոթանջյանը, որը Սուրեն Բաբայանի եւ Ազգային կինոկենտրոնի տնօրենի հետ մասնակցում էր ֆիլմի քննարկումներին: Չնայած նրան, որ, անհայտ պատճառներով, ֆիլմի ցուցադրության վերջում անջատվեց էլեկտրականությունը, կալանավորները շնորհակալություն հայտնեցին ֆիլմի ցուցադրման համար, ավելացնելով, որ նրանք միշտ ուրախ են նման միջոցառումների մասնակցելու համար: Չէ որ դա այն կամուրջն է, որը նրանց կապում է հասարակության հետ: Հաջորդ ցուցադրությունը կազմակերպվելու է անչափահասների գաղութում, որտեղ ցուցադրվելու է առաջին լիամետրաժ հայկական անիմացիոն ֆիլմը` «Սասնա ծռերը», որը նկարահանվել է համանուն հայկական էպոսի հիման վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |