Ջոն Դի. 20-30 տարի անց ռոք-երաժշտությունը դասական կդառնա27 մարտի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «50 տարի առաջ ռոք-երաժշտությունը միանշանակ չէր ընկալվում, բայց ունենալով շատ մեծ ազդեցություն, կարեւոր ուղղություն դարձավ երաժշտության մեջ: Տասնյակ տարիներ շարունակ հարկավոր էր ջանքեր գործադրել այն տարածելու համար, սակայն այսօր այն հասանելի է գրեթե ողջ աշխարհում: Դրան նպաստում են տեխնիկական եւ հեռահաղորդակցման հնարավորությունները»,- նշեց լեգենդար ռոք երաժիշտ Յան Գիլլանը Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, սիմֆոնիկ նվագախմբերի հետ առաջին 10 համատեղ համերգները հիմք ստեղծեցին ռոքի եւ դասականի համադրության հետագա զարգացման համար: «XX դարի ամենաազդեցիկ երաժշտությունը ռոք-երաժշտությունն է: 20-30 տարի անց այն դասական կդառնա»,- իր հերթին ընդգծեց ավստրալիական «Do Something» ընկերության ղեկավար, «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի կազմակերպիչ Ջոն Դին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |