Արթուր Աբրահամ. «Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ»28 մարտի 2010 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Դետրոյթի «Ջո Լուիս» մրցասպարեզում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի(Գերմանիա) եւ Անդրե Դիրելի (ԱՄՆ) մենամարտն ավարտվեց ,Super Six World Boxing Classicե. երկրորդ մրցամարտում: Յոթերորդ ռաունդում Դիրելը կարողացավ մի քանի ճշգրիտ հարվածներ հասցնել, որի արդյունքում Աբրահամը աջ աչքի մոտ վնասվածք ստացավ: Հասկանալով, որ միավորներով պարտվում է, Աբրահամը նշանակետ էր ընտրում եւ փորձում էր նոկաուտի հարված հասցնել: Նա մասնակիորեն հասավ իր նպատակին` Դիրելին տասներորդ ռաունդում ուղարկելով նոկդաունի, սակայն դատավորը նոկդաունը պատահական վայր ընկնում համարեց: Տասնմեկերորդ ռաունդի կեսին Աբրահամի հարվածից Դիրելն ընկավ, որից հետո հայ բռնցքամարտիկը աջից ուժեղ հարված հասցրեց: Դրանից հետո ամերիկացին գնաց հոսպիտալ` բուժզննության: Չնայած պարտությանը, Արթուր Աբրահամը առաջնորդում է Super Six մրցախաղում երեք միավորով` շնորհիվ Ժերմեն Թեյլորին հասցրած նոկաուտի; Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |