Ուկրաինայի հայերը նշեցին Ծաղկազարդը28 մարտի 2010 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը նշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Կիեւում տոնական արարողությունը կատարվել է հայկական եկեղեցում, որը իրականացնում էր ՀԱԵ Ուկրաինայի թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, հաղորդում է Analitika.at.ua լրատվական գործակալությունը;Մեծ պասի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է պասից առաջ Քրիստոսի մուտքին Երուսաղեմ: Այս տոնը նշանավորում է տերունական չարչարանքները, Քրիստոսի տառապանքները, որ նա կրել է` իր վրա առնելով մարդկության մեղքերը:Երուսաղեմ Քրիստոսի մուտքի մասին պատմում են բոլոր չորս առաքյալները; Ծաղկազարդի տոնից հետո երկուշաբթի օրվանից մինչեւ սբ Քրիստոսի հարությունը կոչվում է Տանջանքների (Մեծ) շաբաթ: Մեծ են կոչվում շաբաթվա յուրաքանչյուր օրը, որոնք իրենց անվանումներն ունեն; Դրանցով նշվում են Քրիստոսի տանջանքը, մահը եւ հարությունը: Հիմնական ծեսը սկսվում է Մեծ հինգշաբթիից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |