Այս նյութը ունի զարգացում: Կարդալ վերջին թարմացումը

ՌԴ ԱԴԾ. Մոսկվայի մետրոյում պայթյուններն իրականացրել են երկու կին մահապարտ-ահաբեկիչներ

PanARMENIAN.Net - Կինոլոգները հետազոտում են Մոսկվայի մետրոյի կայարանները պայթուցիկ սարքեր հայտնաբերելու նպատակով, միջոցառումներին մասնակցում են Մոսկվային քաղաքապետարանի ՆԳՎ-ն եւ Մոսկվայի Ներքին գործերի վարչությունը, «Ռիա Նովոստի»-ին հաղորդել է Մոսկվայի ՆԳՊՎ ներկայացուցիչը:



«Մետրոյի բոլոր կայարանները հետազոտում են կինոլոգները վարժեցված շների հետ: Դեռ ուրիշ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել»,- ասել է ՆԳՊՎ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, ոստիկանները հատուկ ուշադրություն են դարձնում անտեր ապրանքներին, ուժեղացվել է անձնագրային հոսկողությունը մետրոյում:



Ինչպես հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ), Մոսկվայի մետրոյում պայթյուններն իրականացրել են երկու կին մահապարտ-ահաբեկիչներ:



Մոսկվայում բջջային կապի ցանցն աշխատում է նորմալ ռեժիմով, սակայն տեղի ունեցած պայթյուններց հետո զանգերի հսկայական քանակի պատճառով կան խաթարումներ:



Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոյում` «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում, կես ժամվա տարբերությամբ տեղի է ունեցել 2 պայթյուն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---